Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց: Թե բա` շրջանառություն ա աճել Արմավիրում, քանի որ մի միլիոն դոլար փող են կերել ամանորյա հանդեսի անվան տակ: Որտև եթե էդ նույն տոնածառը գնեին իր իրական արժեքով, ոչ թե մի քանի տասնյակ անգամ ուռճացված գնով, դա չէր խրախուսի Տավուշի մարզի օբյեկտների շրջանառությունը: Եթե 5 միլիոն դրամով ԱԺ-ն մի քանի հատ պոլի փեդ չգներ վարդավառի օրը, Մեղրիում տխուր կանցներ:

Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ: Էն իբր թե երեխա վաճառող ծերուկին տեսած կլինեք, չէ՞: Էն, որ յանիմ խաբել, մայրերից երեխաներին խլել է ու վաճառել արտասահման: Էդ մարդը չի նստելու: Էդ գործով առհասարակ ոչ մեկ չի նստելու: Ու ստեղ կապ չունի` իրականում հանցակազմ կա, թե չէ: Տեղի ա ունենալու հետևյալը․ այդ ծննդատունը, որի շուրջ տեղի է ունենում ողջ բազարը, անցնելու է մի շատ հայտնի օլիգարխի տիրապետության տակ: Անցնելուն պես Դարբինյան Արմենը դա կհռչակի տարվա գլխավոր ձեռքբերում:

Հենց էս պահին Քաջարանում նույն խմորումներն են: Այնտեղ սպառնում են ճանապարհ փակել՝ պահանջելով, որ Պղնձամոլիբդենային կոմբինատը բոլոր բնակիչներին 3,300 դոլար փող մուծի: Էս բազարն էլ կփակվի, հենց որ կոմբինատի սեփականատերերը իրենց փայը նվիրեն Փաշինյանին:

Ռեյդերության այս տեսակ մարտավարությունը կիրառվեց Փաշինյանի իշխանավարման հենց առաջին օրը, երբ կոչ արվեց բոյկոտել «Երևան Սիթին», ու վարձու ակտիվիստները ցույցեր արեցին: Հասցեատերը շատ արագ հասկացավ խնդրո առարկան ու սկսեց գրաֆիկով մուծվել` նախընտրական ծախսերից սկսած, բուծիկներում առևտուրով վերջացրած:

Օրերս Ծառուկյանի բիզնեսներից մեկն են այդպես խլել: Նույն ձև խլել են արագաչափերի բիզնեսը: Արագաչափերը ոնց կային, այդպես էլ շարունակում են, բայց հիմա արդեն ուրիշինն են: Նույն տրամաբանության մեջ են գովազդային և հեռարձակման ոլորտը «կարգավորելու» մասին խոսակցությունները: Դա ընդամենը բիզնես խլելու ձև է: Երբ օնլայն խաղասրահները պայքարում են փողոցային խաղասրահները փակելու դեմ, դա ընդամենը բիզնես խլելու ձև է: Ուզում ես անասնաբուծության մեջ գերիշխող դիրք ունենալ ու դաշտից հանել մանրերին՝ անցկացրու սպանդանոցների մասին օրենքը: Մուծվում ես, ում որ պետք է, փայ ես տալիս ու շարժվում առաջ: Հայաստանում կա մետաղաթափոն ընդունող 8 հիմնարկ, բայց Փաշինյանը միայն մեկն է գովազդում:

Քրեական ենթամշակույթի մասին հակաիրավական օրենքը, որը ով ուզի, ոնց ուզի, կմեկնաբանի, ընդունվել է, որպեսզի օրենքի ուժով վերացնեն չենթարկվող կրիմինալիտետը` դաշտը թողնելով ենթարկվողներին: Իսկ դուք ասում եք` անցումային արդարադատություն, վեթինգ-մեթինգ... Իմա՞ստը... Ամեն ինչ շատ ավելի հեշտ կարելի է անել: Լևոնը լայվ մտնելու հավես չուներ, թե չէ մինչ օրս ՀՀՇ-ի տակ էինք լինելու:

Նիկոլը չտես գեղցի ա, ով վերջապես փող ա տեսել ու կյանք ա ուզում վայելի: Էդքան բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել