Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելը: Այդպիսով՝ քաղաքական իշխանությունը, գործածելով օրենսդրական հնարք, խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը:

Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:

Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել