Armsport.am-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:1):

Հանդիպման առաջին խաղակեսը անցավ Գվարդիոլայի գլխավորած թիմի բացահայտ առավելությամբ:

34-րդ րոպեին Մահրեզը 11-մետրանոց վաստակեց: Գնդակին մոտեցավ Գաբրիել Ժեզուսը և չկարողացավ խաբել դարպասապահ Հենդերսոնին: Այս մրցաշրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ բրազիլացին չի կարողանում իրացնել 11- մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսում էլ հյուրերը չնվազեցրին ճնշումը, սակայն, Հենդերսոնը շարունակում էր վստահ խաղ ցուցադրել:

67-րդ րոպեին խոտածածկը լքեց այս խաղի գլխավոր անհաջողակը՝ Գաբրիել Ժեզուսը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ «երկնագույնների» առաջատար Սերխիո Ագուերոն: Հենց նա էլ դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել