Tert.am-ը գրում է.

Գերմանիայում ոստիկանությունը և դատախազությունը խուզարկություն են իրականացրել ավտոմեքենաների Mistubishi Motors ճապոնական կազմակերպության 7 գրասենյակներում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ խուզարկություններն անցկացվել են նաև Continental AG ընկերության գրասենյակներում, որը մասնագիտացված է ավտոպահեստամասերի մատակարարման ոլորտում:

Նշվում է, որ ստուգումների պատճառ է դարձել ճապոնական արտադրողի առնչությամբ Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության հետաքննությունը: Քննության վարկածով՝ Mitsubishi-ի դիզելային երկու շարժիչները կարող էին հատուկ սարքավորում ունենալ, որը թույլ կտար կառավարել արտանետվող գազերի և վտանգավոր նյութերի ցուցանիշները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել