եղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

«NIH-ը ձեռնարկում են պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը: Ըստ նրա՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:

Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել