Ներկայացնում ենք սառնարանի հին տեսքը վերափոխելու 8 հրաշալի գաղափար:

1. Վառ գույնի կպչուն ժապավեն

Սա սառնարանը գունավորելու ամենապարզ և արագ միջոցն է:

2. Դեկուպաժ

Այս տեխնիկայով սառնարանը զարդարելը որոշակի հմտություններ և համբերություն է պահանջում, փոխարենը արդյունքը հրաշալի կլինի:

3. Ներկում

Կարելի է ընտրել գույն, որը կընդգծի ներքին հարդարանքը: Նախքան սառնարանը ներկելը մակերևույթը պատրաստիր:

4. Պաստառներ

Եթե նորացնելու համար առանձնապես միջոցներ չկան, օգնության կհասնեն հին պաստառները:

5. Լուսանկարներ

Սառնարանը հիշողություններով զարդարիր: Տպագրիր սիրելի լուսանկարները և սառնարանն ամբողջովին ծածկիր դրանցով:

6. Թերթաքար

Թերթաքարի թղթով զարդարված սառնարանի վրա կարելի է նաև նշումներ անել, հաղորդագրություններ թողնել, բաղադրատոմսեր գրել, նկարել:

7. Հայելի

Հետաքրքիր հայելին դռան վրա ոչ մի այն կվրեափոխի սառնարանը, այլև խոհանոցը տեսողական առումով կմեծացնի:

8. Փայտի նմանակում

Ներկի և դեկորատիվ ձուլածոների միջոցով կարելի է հին սառնարանը իսկական արվեստի գործի վերածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել