Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի Սիբիրում, Տոմսկի մարզի գյուղերից մեկում փայտաշեն տանը բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել: Նախնական տեղեկություններով՝ նրանց մեծ մասը Ուզբեկստանից եկած աշխատանքային միգրանտեր էին, որոնք աշխատում էին անտառտնտեսությունում:

Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության՝ զոհվածներից տասն Ուզբեկստանից էին և մեկ ռուս կին:

Հրդեհը բռնկվել է այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 4-ին: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Տոմսկի մասնաճյուղի ղեկավար Եվգենի Պինչուկովն ասել է, որ երբ հրշեջների առաջին ջոկատը ժամանել է, միհարկանի տունն ամբողջովին հրդեհի մեջ էր:

«Երկու մարդ ինքնուրույն դուրս են եկել տնից, շինության փլուզումից հետո փլատակներում 11 մարդու դի է հայտնաբերվել: Նրանց ինքնությունը պարզվում է», - ասել է նա:

Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտրական տաքացուցիչի կարճ միացման հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել