Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից (https://bit.ly/37hyCoO), Ռ. Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որ Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող:

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը՝ մասնավորապես նշելով.

«Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:
Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային, և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը»:

Հ․Գ․ Սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել