Ermenihaber.am-ը գրում է.

Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 120-ից ավել զենիթային հրթիռ Անկարայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի համար։ 

Այդ մասին տեղեկացրել է ռուսական պետական «ТАСС» լրատվական գործակալություն հետ զրուցած անձը, ում անունը չի հրապարակվում։

Նա մասնավորապես ասել է. 

«Թուրքիան ստացել է S-400-ների երկու խմբաքանակ, 120-ից ավել զենիթային հրթիռ, ինչպես նաև այլ մի շարք դետալներ և սարքավորումներ»

Ուշագրավ է, որ, ըստ զրուցակցի,S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ռուս-թուրքական պայամագիրը չէր նախատեսում, որ Մոսկվան Անկարային պետք է փոխանցի S-400-ների տեխնոլոգիաները։

Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող պետական «Рособоронэкспорт» ընկերությունն առայժմ չի մեկնաբանել սույն տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել