2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում, և վերցնող գտնվեց։

Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։

Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանից էր կախված «Իմ քայլը» դաշինքը, ապա այժմ Փաշինյանն է կախված իշխող խմբակցությունից, քանզի «փողոցի» գործոն նա այլևս չունի։

Եթե «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների մի մասը որոշի այլևս չկիսել պատասխանատվությունը Փաշինյանի անհավասարակշիռ ու օրենքին հակասող քայլերի համար, ապա ԲՀԿ-ն այդ դեպքում միշտ պատրաստ կլինի, պատկերավոր ասած, ջրերն ուղարկել։ Դե իսկ էն մյուս խմբակցությունը միշտ էլ արագ կողմնորոշվում է դեպի կշեռքի ծանր կողմը։

Մի խոսքով՝ Փաշինյանը «մազից», այն է՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորից է կախված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել