Հարուկի Մուրակամին այն գրողներից է, ում փիլիսոփայական միտքը կարող է յուրաքանչյուր կարդացողի ստիպել մտածել։ Նա համադրում է դիպուկ բառերը անկառավարելի էմոցիաների հետ ու ընթերցողին լրիվ այլ աշխարհ տեղափոխում։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 16 սիրտը ծակող մտքերին, որոնք կփոխեն յուրաքանչյուրի կյանքը։  

1. Եթե կարդաս այն, ինչ մյուսներն են կարդում, կսկսես մտածել բոլորի նման։ 

2. Հիշողությունները մարդու հոգին ջերմացնում են ու կտոր-կտոր անում մարդու սիրտը։ 

3. Առաջ ես մտածում էի, թե մարդը տարիների ընթացքում է ծերանում, բայց պարզվեց ոչ. մարդը ծերանում է միանգամից։ 

4. Այն մարդն, ումից գողացել են ազատությունը, անպայման սկսելու է ինչ-որ մեկին ատել։ 

5. Քո մասնագիտությունը պետք է սիրո արդյունք լինի, ոչ թե հաշվարկով ամուսնություն։ 

6. Ես մենակություն չեմ սիրում, ուղղակի մարդկանց հետ շատ չեմ շփվում, որ նրանցից նորից չհիասթափվեմ։ 

7. Տառապանքը մեզնից յուրաքանչյուրի ընտրությունն է։ 

8. Յուրաքանչյուրս մեր կյանքում մեր ճակատամարտն ենք մղում։ 

9. Ճանապարհի համար միշտ ընկեր է պետք, իսկ կյանքի համար՝ կարեկցանք։ 

10. Եթե մի բան շատ ես ցանկանում իմանալ, ուրեմն պետք է դրա համար թանկ գին վճարես։ 

11. Երբ դու քեզ լավ չես զգում, ուղղակի պատկերացրու, որ իրականում դու երջանիկ ես։ Դա այնքան էլ դժվար բան չէ։ 

12. Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ պատուհանից այն կողմ փչող քամին․ ոչ կարող ես ձեռք տալ, ոչ էլ շնչել:

13. Պետք է զգացմունքները դուրս թափել: Ավելի վատ, եթե դադարեք դա անել: Այլապես դրանք կկուտակվեն և կքարանան ներսում: Իսկ հետո` մահ:

14. Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես և տեքստում, իմաստ չի լինի:

15. Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, ապա ապրելն անհետաքրքիր կդառնա:

16. Ինչքան էլ որ շատ փորձես, եթե սրտիդ մեջ ցավ կա, ապա այդ ցավը կմնա քեզ հետ ամբողջ կյանքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել