Tert.am-ը գրում է.

Այսօր անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են սկսել Արմավիրի և Արարատի մարզում` փակելով Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: Նրանք դժգոհում են  հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից` նշելով, որ սպանդանոցները հեռու են, և մորթն իրականացնելու համար մեծ գումար է պետք ծախսել:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ վստահելի չէ նոր որոշման գործելաոճը, քանի որ այն թույլ չի տալիս կենդանու մորթը տեսնել: «Մենք ձեզանից ոչ մի ավել բան չենք ուզում, ոչ հայհոյում ենք, ոչ վիրավորում ենք, մի «չոբանի» փայտ ունենք, ուզում ենք` չվերցնեք: Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավել անասուն ունեն»,- ասաց նա: Ակցիայի մասնակցի խոսքով` անհնար է իրագործել այդ որոշումը, քանի որ հեշտ չէ կենդանիներին հեռու տանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել