Ուրբաթ Էկվադորի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել «Դելֆին»-ի հետ, որի ընթացքում մարզադաշտի տրիբունայում զվարճալի միջադեպ է եղել, գրում է Eurosport-ը:
Երկրպագուներից մեկը համբուրել է զուգընկերուհու շուրթերը: Սակայն, երբ, երեսը բարձրացնելով, հեռուստաէկրաններին նկատել է այդ կադրը, տղամարդն անմիջապես ձեռքը հետ է տարել աղջկա ուսից, առավելագույնս մեղավոր տեսք ընդունել և սկսել հեռախոսին նայել:
Նշվում է, որ տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում: Հարավամերիկյան որոշ լրատվամիջոցներ ենթադրություններ են արել, թե տղամարդն այդպես է արձագանքել, քանի որ հեռուստաէկրանները ցուցադրել են իր դավաճանությունը:
Plot twist this Barcelona fan is camera shy and doesnt like getting attention especially when hes being romantic pic.twitter.com/Nt1tV6MhDR
— Kwaanek Sports. (@Kwaaneksports) 19 января 2020 г.