Tert.am-ը գրում է.

Ըստ «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ պետության համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչը դրդեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ ըստ նախնական վարկածի գնալ ինքնասպանության։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երկրում ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որը հանգեցնում է նման ողբերգական դեպքերի․ «Ընտանիք, երեխա ունեցողը մարդը հենց այնպես նման քայլի չէր դիմի»։

Հաղորդման մյուս հյուրը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նախ ներողություն է խնդրել Գեորգի Կուտոյանի ընտանիքից․ «Շատ եմ ցավում, որ այս օրերին տեսանք դիակապտություն»։

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ 2018թ․ ապրիլից ձևավորված մթնոլորտը մարդկանց հասցնում է դեպրեսիայի և հավատալի է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ։

Դիտարկմանը՝ սթափության կոչեր են հնչում, բայց դրան անմիջապես ագրեսիվ ձևով են արձագանքում, Տիգրան Քոչարյանն ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Կանգ ա՛ռ»-ի կոչը եթե լսեին, Գեորգի Կուտոյանը գուցե ողջ լիներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել