Նոր իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորները, Փաշինյանի բարեկամները իրենց հրապարակային ելույթներն ու թեզերը նախորոք համաձայնեցնու՞մ են ինչ որ կենտրոնի հետ:

Կամ Հայաստանի իշխանության ներսում առհասարակ քաղաքականության կոորդինացում գոյություն ունի՞:

Ինչ ուզում խոսում են, առանց մտածելու, հականալու, գիտակցելու:

Իրենք դեռ չեն հասկացել, որ այլևս փողոցային ակտիվիստներ չեն, պատվերով խոսացող ու բողոքող «քաղհասարակություն» չեն, այլ իշխանություն են, և անձնական ու քաղաքական պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության համար:

Հասարակությունն անհանգիստ է, ներքաղաքական վիճակը լարված է, տարածաշրջանը եռում է, ամեն րոպե կարող է պայթել:

Իսկ իրենք թիթեռ են նկարում . . .

Հայաստանում հաստատված է աննապադեպ անլուրջ, անիմաստ ու դատարկ իշխանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել