Tert.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի բացառում, որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս ՍԴ-ի ներկայիս կազմի փոփոխությանը հասնելու տրամաբանություն են որդեգրել: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ բոլոր դեպքերում իրենք դեմ են անձերով պայմանավորված փոփոխություններին, մասնագիտական հանձնաժողովում բարձրացնելու են իրենց համար սկզբունքային հարցեր միտված խորհդարանական հանրապետության կայացմանը: Ինչ վերաբերում է կառավարման մոդելի փոփոխության հավանականությանը, ապա նա ասաց, որ պետական համակարգը չպետք է անընդհատ սթրեսի ենթարկել:

- Պարոն Սիմոնյան արդեն հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում Դուք եք ներկայացնելու: Ի՞նչ հարցեր են խմբակցության կողմից բարձրացվելու:

-Մեզ հետաքրքրող սկզբունքային հարցերի մասին բազմիցս ասել ենք, դրանք հիմնականում խորհրդարանական պետության կայացման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններն են, ինչը ենթադրում է գերկենտրոնացած գործադիր իշխանության թուլացում և խորհրադարանական արդյունավետ վերահսկողության սահմանում, գերվարչապետական լծականերով խորհրդարանական հանրապետություն չի կարող լինել:

- Չի բացառվում, որ կառավարման մոդելի փոփոխություն առաջարկվի, այս պահին նման առաջարկություններ և՞ս հնչում են:

- Տեսական մակարդակում կարող ենք քննարկել, բայց գործնականում շատ սխալ է մի քանի տարին մեկ կառավարման համակարգ փոխելը: Կառավարման համակարգի փոփոխությունը սթրես է պետականության համար և պետական ինստիտուտներին չպետք է անընդհատ սթրեսի ենթարկել: Պետությունների փորձը ցույց է տալիս, որ խնդիրն այն չէ, թե ինչ կառավարման համակարգ ես վերցնում, խնդիրն այն է, թե եղածն ինչպես ես օգտագործում: Ճիշտն այն է, որ եղած խորհրդարանական հանրապետության համար անհրաժեշտ լծակները կատարելագործվեն, որ մեր մաշկի վրա զգանք: Ոչ միայն ուժայիները, այլ նաև ամբողջ կառավարությունը պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այստեղ պետք է որոշումները կայացվեն, դրանք հետագայում կիրառվեն գործադիր մարմնի կողմից, ոչ թե հակառակը՝ գործադիրը որոշումներ կայացնի, բերեն էստեղ, դակեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել