Factor.am-ը գրում է.

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ նկատեց, որ իր համար բացարձակ կարևոր չէ, թե այդ մրցանակը նախագահը, վարչապետը, թե կառավարությունը կտա, թե օրենքով կլինի։

«Ինձ համար կարևոր է, որ մրցանակը լինի արդար։ Մրցանակներն ինչպիսի՞ մարդկանց են տվել, ինչպիսի՞ ներկայացված գրականություն, որ կարդում ես, զարհուրում ես, որ ընդհանրապես նման մակուլատուրան կարող էր տպեր ու մի հատ էլ պետական մրցանակ ստանար։ Ինչի՞ համար, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահը։ Հանձնաժողովներում եղել են բորբոսնած մտածողությամբ չգիտեմ՝ ովքեր։ Հիմա էլի կսկսեն ասել՝ գրողներիս վիրավորեց, մտավորականներիս վիրավորեց, լավ եմ անում։ Չէր կարելի պետական մրցանակների սանդղակը էդքան իջեցնել, չէր կարելի գրական խոտանին տալ պետության ամենաբարձր մրցանակը և այդ կերպ արժեզրկել մեր վերաբերմունքը մրցանակներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել