Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին։ Ոստիկանների հսկայական զանգված հրապարակում է։ Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտանգություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձերը գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն։ Այսպիսին է ժողովրդի իրական իշխանությունը։
Իսկ վարչապետը մեր ժողովրդի հետ է միայն իր սիրած վիրտուալ աշխարհում՝ Ֆեյսբուքում, Յութուբում և այլն։ Այդ տիրույթում նա կարողանում է ֆեյք լայքեր հավաքել։ Բայց իրականությունն այն է, ինչ այսօր կատարվում է հրապարակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել