«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը»։

Այս դրույթից հանգում ենք առնվազն երկու պարզագույն եզրահանգման․
Ծրարը պետք է թողնել մինչև գործուղման մեկնելը,
Պետք է մինչև պատգամավորների` գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:

Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության` երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործուղման մեջ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

ԱԺ կայքից տեղեկանում ենք նաև, որ երկրորդ ընթերցման նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին պատգամավոր Վ․ Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:

Հարց է առաջանում․ իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել:

Հետևաբար, այդ հինգ պատգամավորները կա՛մ ծրարները փոխանցել են ԱԺ-ին իրենց գործուղման մեջ գտնվելիս և ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կա՛մ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել:
Կից նյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել