Panorama.am-ը գրում է.

Իրանի քաղավիացիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ռեզաիֆարը հայտարարել է, որ ներկա պահին Թեհրանի մոտ խոցված ուկրաինական ավիաընկերության «Բոինգի» սև արկղը ուսումնասիրում են իրանցի փորձագետները։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այսպիսով նա հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ սև արկղերը ուսումնասիրվում են Ուկրաինայում։

Նա ասել է, որ սև արկղերն ուսումնասիրում են իրենք, հակառակ պարագայում կարող են ընտրել Ուկրաինան ու Ֆրանսիան, սակայն առայժմ նման որոշում չի կայացվել։ Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ Իրանը սև արկղերը կփոխանցի Ուկրաինային և արդեն Կիևում դրանք կուսումնասիրի փորձագետների միջազգային թիմը, որում կլինեն Ֆրանսիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել