Panorama.am-ը գրում է.

Նախօրեին Բեռլինում Լիբիայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որը կոչ է անում դադարեցնել երկրում բոլոր ռազմական շարժումները, ինչպես նաև պայմանավորվել են պահպանել պատերազմող կողմերին սպառազինության էմբարգոն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բանակցությունները լուրջ և ինտենսիվ էին և վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է ունենալ քաղաքական լուծում: Այս մասին գրում է euronews-ը։

«Մենք ստացանք խոստում բոլոր մասնակիցներից, որ նրանք այլևս չեն աջակցելու լիբիական հակամարտող կողմերին, և որ նրանք կդադարեցնեն գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է հրադադարի մասին համաձայնագիրը»,-ասել է Մերկելը։

Լիբիայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Բեռլինում կայացած հանդիպումից հետո դրա մասնակիցները նաև կոչ են արել «ստեղծել նախագահական խորհուրդ և Լիբիայի միասնական, միավորված, ներառական և արդյունավետ աշխատող կառավարություն, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել