Tert.am-ը գրում է.

Բրազիլիայում արտասովոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքով անցնող բեռնատարի թափքը: Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին` Ակրի նահանգի Ռիու Բրանկու քաղաքում:  

Բեռնատարը չափազանց վտանգավոր գոտում է հայտնվել՝ մոտենալով ուղղաթիռին, որը գործարկված շարժիչով կանգնած է եղել ճանապարհի կենտրոնում: Ուղղաթիռի շեղբերը խոցել են մեքենան՝ բառացիորեն այն մաս-մաս անելով: Ուղղաթիռի շեղբերը նույնպես վնասվել են: Անձնակազմը, վարորդը և ուղևորները կատարվածի հետևանքով չեն տուժել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել