Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Space X ընկերության ինժեներները կարողացել են փորձարկել վթարային փրկարարական համակարգը Falcon 9 հրթիռի գործարկման ժամանակ: Սա նախապատրաստական վերջին փորձարկումն էր մի քանի ամիս հետո նախատեսվող թռիչքից առաջ:

Ինչպես եւ նախատեսված էր Falcon 9 հրթիռը գործարկվել է Կանավերալի տիեզերակայանից, գործարկումից 84 վայրկյան հետո  Crew Dragon տիեզերանավը անջատվել է հրթիռից եւ հատուկ պարաշյուտների օգնությամբ ընկել է Ատլանտյան օվկիանոսը: Բաժանումից հետո հրթիռի առաջին աստիճանը պայթել է, ինչը  հրթիռի ձախողման իմիտացիան էր:

Տիեզերանավում երկու մանեկեն է եղել, որոնց ամրացված հաղորդիչները չափել են վթարային վայրէջքի պարամետրերը: Նախապես ծրագրված էր տեստն անցկացնել անցած շաբաթ օրը, սակայն հետաձգվել էր ծովի ուժգին ալեկոծման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել