Մեծ Բրիտանիայի Vinеrs ընկերությունը, որը սեղանի սպասքներ է արտադրում, սկսել է վաճառել խոհանոցային դանակներ բութ ծայրերով: Այս կերպ արտադրողն առաջարկել է պայքարել հանցավորության դեմ, ինչի մասին հաղորդել է Insider-ը։

Vinеrs-ի ներկայացուցիչները ճշտել են, որ դանակների նոր շարքն ստեղծվել է ի պատասխան երկրում սառը զենքի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճող վիճակագրության: Քառակուսի ծայրն ունակ չէ ծակելու մաշկը, հավաստիացրել է արտադրողը:

Ընկերությունում նշել են, որ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայում դանակներից եւ այլ ծակող առարկաներից օգտվել Է 44 հազար հանցագործ: Դանակահարության վերքերի զոհ Է դարձել 285 մարդ: Ցուցանիշը դարձել Է ամենաբարձրը 1946 թվականից ի վեր: Միացյալ Թագավորության իշխանությունները վերանայել են օրենքը եւ խոհանոցի դանակները հավասարեցրել են հարձակողական զենքին: Դրանից հետո շատ խանութներ հրաժարվել են դանակներ վաճառելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել