Բիլի Այլիշը կկատարի M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի գլխավոր երգը: Այդ մասին տեղեկատվությունը ֆրանշիզայի պաշտոնական օգտահաշիվը հաստատել է Twitter-ում։

Երգչուհին ու նրա եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը, համատեղ են գրել կոմպոզիցիան: Նշվում է, որ Այլիշը դարձել է ֆրանշիզայի պատմության մեջ գլխավոր երգի ամենաերիտասարդ հեղինակն ու կատարողը: Երգչուհու 18 տարին լրացել է դեկտեմբերին:

Նաեւ հայտնի է, որ Բոնդի մասին 25-րդ ֆիլմի կոմպոզիտորը Հանս Ցիմերն է, որն «Օսկար» է ստացել «Առյուծ արքայի» սաունդթրեքի համար, ինչպես նաեւ գրել է այնպիսի կինոնկարների երաժշտությունը, ինչպիսիք են՝ «Սկիզբ», «Ինտերստելլար», «Գլադիատոր», «Թուխ ասպետը» եւ այլ ժապավեններ:

Հունվարի 14-ին Այլիշն առանց բացատրությունների Instagram-ի իր էջի սթորիսում հրապարակել է Բոնդի մասին ֆիլմերից մի քանի դերասանուհիների լուսանկարներ, ներառյալ Լեա Սեյդուն, որը խաղացել է շարքի վերջին երկու կինոնկարներում՝ «Մեռնելու ժամանակ չէ» եւ «007. սպեկտր»: Ավելի ուշ երգչուհին նաեւ հաստատում է զետեղել, որ կատարելու է գլխավոր երգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել