ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Դրամզ բնակավայրից կինը ճանապարհատրանսպորտային պատահար է սարքել՝ փորձարկելու համար իր հավատը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

31-ամյա Նադեժդա Ռեյլին (Nadejda Reilly) մի քանի ժամ աննպատակ վարել է մեքենան՝ սպասելով, թե ինչպես կվարվի աստված: Ի վերջո՝ նա որոշել է փորձարկել հավատը, դուրս է եկել հանդիպակաց գիծ և միտումնավոր մխրճվել դիմացից շարժվող մեքենայի մեջ:

Բախման հետևանքով տուժել է երկու մարդ, որոնք գտնվել են մյուս ավտոմեքենայում: Նրանց տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունից պնդում են, որ ՃՏՊ-ի մեղավորը չի դրսևորել անհանգստություն տուժածների նկատմամբ:

Կնոջը կարող է առաջադրվել հարձակման մեղադրանք՝ ծանրացուցիչ հանգամանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել