Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին կզրկեն տիտղոսներից: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի կայքում:

Այս տարվա գարնանից ամուսինները կդադարեն կատարել թագավորական պարտականությունները մշտական հիմունքներով և այլևս չեն կոչվի Ձերդ արքայական բարձրություն: Բացի դրանից, նրանց կդադարեն տրամադրել գումարային միջոցներ պաշտոնական միջոցառումների համար:

Հարին և Մարքլը նաև պատրաստվում են գանձարան վերադարձնել իրենց Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման փողերը, որը կմնա իրենց տունը Բրիտանիայում: Այդ տան վերանորոգումը հարկատուներին արժեցել է 2.5 մլն ֆունտ սթերլինգ:

Թագուհի Եղիսաբեթ II-ի խոսքով՝ նրանք այդպիսի որոշման են հանգել մի քանի ամիս տևած քննարկումներից հետո: Նա ընդգծել է, որ Մեգան Մարքլը, արքայազն Հարին և Արչի Հարիսոնը կմնան ընտանիքի սիրելի անդամներ: Թագուհին երախտագիտություն է հայտնել Սասեքսի դքսին և դքսուհուն աշխատանքի համար և նշել, որ Մեգան Մարքլը «շատ շուտ դարձավ ընտանիքի լիիրավ անդամ»:

Հունվարի 8-ին Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամի կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ հետագայում ծրագրում են հրաժարվել նաև պետբյուջեի ֆինանսավորումից և դառնալ ֆինանսապես անկախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել