Երկիր Հժ-ի խմբագիրը այնուամենայնով շատ լավ հոտառություն ունի: Հստակ զգալով գալիք մղձավանջը նա, իր արևին, նախահարձակ է լինում: Հենց բուն ՀԺ-ի կայքում հրապարակում է մի հարցազրույց որի վերնագիրն է՝ «Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջև»:

Ով Նիկոլերեն դեռ լավ չի տիրապետում ասեմ, սա նշանակում է՝ «պռեսինգը թուլցրեք թե չէ հակառուսական ալիք կբարձրացնեմ, կընկնես Սերժի օրը»: Ընդ որում հանուն արդարության նշեմ նաև որ բացի հոդված գրելուց համապատասխան ինստիտուտները արդեն մոտ մեկ տարի է Ռուսաստանի հայության մեջ կոնսոլիդացնում են քարոզիչ տականքներին, իքս ժամի գործի դնելու նպատակով: Եթե ժամանակին տաքսիներով ու մարշրուտկեքով էին քարոզում, հիմա արդեն ինքնաթիռներում են դա անում ու նենց բարձրա որ սաղ լսեն որ Պուտինը թալանում է Ռուսաստանը:

Հետաքրքիր է նաև հարցազրույց տվողի կերպարը, անունը Արման Նավասարդյան: Նա Տեր Պետրոսյանական ժամանակաշրջանի փոխարտգործնախարար է, ով իր կարիերան ավարտեց երբ Քոչարյանը իրեն հեռացրեց 2001 թվին: Նավասարդյանի հիմնական նվաճումը այն է որ իր շնորհիվ մերձավոր արևելյան հայկական սփյուռքը Տեր Պետրոսյանին սկսեց անվանել Իսրայելի գործակալ: Վերոհիշյալ հարցազրույցի վերջում ինքը լինելով Լևոնական մնացուկ ու աբիժնիկ խոսեց ռևանշիզմի մասին ու դատապարտեց այն)))

Շատերիդ կհետաքրքրի բա հիմա նա ինչով է զբաղվում: Ասեմ՝ Սլավոնականում ամբիոնի վարիչ է:

Հ.Գ. Քու կամիկաձե ջանին մեռնեմ, Դարբինյան Արմեն! Հասկանում եմ, ես էլ քո տեղը լինեի Մեդվեդևի հեռացումը շատ ծանր կտանեի: Բարեբախտաբար ես քո տեղը չեմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել