Factor.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ իր դեմ տարվող հետաքննության պատճառով. գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հետաքննությունը կապված է անվտանգության հետ:

Պիկը պետք է հաջորդ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ մեկներ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում: Սպիտակ տունը և ինքը՝ Պիկը, հրաժարվել են մեկնաբանել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել