Բաղադրիչներ

Խնձոր – 2 հատ
Ձու – 2 հատ
Սոխ – 1 հատ
Թթու վարունգ – 2 հատ
Մայոնեզ – 2 ճ/գ
Թթվասեր – 1 ճ/գ
Կիտրոնի հյութ – 1 թ/գ
Մանանեխ – 1 թ/գ
Աղ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակը

Սոխը, ձուն և վարունգը մանր կտրատել:
Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը, կտրատել:
Խառնել բոլոր բաղադրիչները:
Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը և պղպեղը խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել մսի հետ միասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել