Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կովերը կարող են միմյանց պատմել իրենց ինքնազգացողության մասին՝ բարձրացնելով ձայնը կամ մեծացնելով դրա հաճախականությունը, գրում է Independent-ը:

Նախորդ ուսումնասիրություններից հայտնի էր դարձել, որ կովերն ու հորթերը ճանաչում են միմյանց ձայները: Սակայն, գիտնականները չգիտեին, արդյոք կովերը կարող են պահպանել բառաչի անհատական բնութագրերը այլ կենդանիների հանդեպ:

Ավստրալացի և ֆրանսիացի փորձագետները ձայնագրել են Հոլշտեյն-ֆրիզյան ցեղատեսակի 13 կովերի տարբեր սթրեսային և սովորական իրավիճակներում արձակած բառաչները. կերակրումից առաջ, այն դեպքում, երբ նրանց հրաժարվել են կերակրել, և նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց մեկուսացրել են նախիրի ընկերներից: Գիտնականների տրամադրության տակ եղել է ընդհանուր առմամբ 333 ձայնային ազդանշան:
Բառաչի վերլուծությունը ցույց է տվել, որ տարբեր իրավիճակներում կովերի արձակած ձայների բնութագրերը մնում են անհատական:

Այսինքն, ցեղակիցները միանգամայն կարող են հասկանալ, թե իրենց նախիրից հատկապես ո՞ր մեկն է «բողոքում» սթրեսից:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ ստացված արդյունքները կօգնեն ֆերմերներին վերլուծել կենդանիների տրամադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել