Այս փոքրիկ կապիկին Քերթիս են կոչում, և նա ընդամենն ութ ամսական Է: Ջեյ Քենեդի անունով տղամարդը դարձել է փոքրիկի նոր «հայրիկը», երբ նա ընդամենը մի քանի ամսական էր: Նրա խոսքով՝ սկզբում ինքը նույնիսկ չէր Էլ մտածում YouTube-ում բլոգ ստեղծել կապիկի հետ կյանքի մասին, բայց Քերթիսը հաճախ էր խլում իր հեռախոսը, ուստի տղամարդն սկսել Է տեսագրություններ անել իր համար։

Ջեյին կադրերը զվարճալի են թվացել և նա որոշել Է դրանք հրապարակել համացանցում և տեսնել, թե դրանից ինչ կստացվի: Արդյունքում 9 ամսում նրա ալիքին Է բաժանորդագրվել մեկ միլիոն մարդ, իսկ դիտումները հասել են 66 միլիոնի նշագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել