Panorama.am-ը գրում է.

«1990  թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով  պետական աջակացություն ունեցող ատելության, որ խրախուսվում է  երկրի բարձրաստիճան  ղեկավարության  կողմից, կազմում է պետական քաղաքականության մաս»,- Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ, ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որն առնչություն ունի  հայկականության հետ: Ա. Թաթոյանի խոսքով, ադրբեջանական դաժանությունները դրսևորում են ստացել նաև 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ այն սանձազերծելու առաջին իսկ պահից դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձիք, դաժան էին վարվում նաև հայ զինվորների հետ:

«Սա ևս մեկ անգամ դրսևորում է այն վտանգավոր երևույթի, որ տարիներ ի վեր  ունեցել է պետական աջակցություն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Ա. Թաթոյանի համոզմամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը հայատյացության դրսևորումներից է:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կրակոցներն իրականցվում են այնպիսի եղանակով ու այնպիսի ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը, կյանքին, առողջությանը, սեփականությանը, մյուս արժեքներին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել