Վերջերս Նիկոլի` ստի և կեղծիքի բազմակի առաջամարտիկ «Հայկական ժամանակը» նյութ էր հրապարակել, թե իբր Վանեցյանը հոդվածներ է պատվիրել վարչապետի ընտանիքի դեմ և այդ աշխատանքները համակարգել է ԱԱԾ նախկին պետի նախկին մամուլի քարտուղար Վահագն Բոյաջյանը: Հոդվածում նշվում էր, թե Բոյաջյանը դրա դիմաց պարգևատրվել է անվանական զենքով, ինչը այսօր հերքվել է Բոյաջյանի կողմից: Ակնհայտ է, որ անվանական զենքով պարգևատրելու փաստը հնարավոր չէ թաքցնել, առավել ևս՝ երկրի վարչապետից, բայց վարչապետի համար կարևոր չէ՝ կա այդպիսի բան, թե ոչ, կարևորը ամեն գնով, նույնիսկ օգտագործելով սեփական դստերը Վանեցյանին անվանարկելն է, ումից այդքան վախենում է: Թե ինչ հիմքեր ունեն Նիկոլի վախերը, կիմանան ինքն ու Վանեցյանը, բայց որ «Նոր» Հայաստանի որևէ բարձրաստիճան նախկին պաշտոնյա չի ենթարկվել տեղեկատվական այնպիսի մեծ գրոհի, այդ թվում՝ Սորոսից ֆինանսավորվող կայքերով, որքան ենթարկվում է Վանեցյանը, փաստ է: Առաջիկայում ևս Վանեցյանի նկատմամբ նոր ու ավելի զազրելի գրոհներ են լինելու նաև Նիկոլի կողմից ուղղորդվող «ընդդիմադիրի» դիմակով հաճախորդների կողմից ևս:

Անդրադառնալով զենքի նվիրման հերքմանը` կարող ենք վստահ լինել, որ ինչպես Նիկոլի շատ կեղծիքներն են բացահայտվում, այնպես էլ կբացահայտվեն «Հայկական ժամանակի» հայտնի հոդվածի այլ ստերը նույնպես, ինչից հետո Նիկոլը կհայտնվի աննախանձելի վիճակում, կամ ավելի ճիշտ` հոգեվիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել