Ոմանք հայտնի ծնվում են, ոմանք էլ ուղղակի դառնում են հայտնի իրենց կյանքի ընթացքում։ Որպես կանոն, մեր ժամանակներում հայտնի դառնալն ուղեկցվում է տարօրինակ արարքներով, որոնք չես հասկանում, թե ինչպես կարող են մարդու գլխում ծագել։ Այսպես՝ թաիլանդացի մի երիտասարդ արդեն 3 տարի է՝ ամուսնացել է իսկական կոբրայի հետ և անգամ չի էլ մտածում նրանից բաժանվելու մասին։ Ինչո՞ւ նա այսպիսի քայլի գնաց։ 

Ամեն բան սկսվեց 8 տարի առաջ, երբ Վարանան Սարազալին անունով երիտասարդը կորցրեց իր սիրելիին, ով մահացավ անսպասելի հիվանդությունից։ Նա անգամ չհասցրեց իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել և չէր կարողանում ոչ մի կերպ հաղթահարել այդ վիշտը։ Հանկարծ 5 տարի անց նա մի կոբրայի տեսավ ու վստահեցրեց, որ այս կոբրան չափազանց նման է իր սիրելիին։ 

Վարանան բուդդայականություն է դավանում ու վստահ է, որ մարդու հոգին մահից հետո տեղափոխվում է կենդանու մարմնի մեջ։ Ահա սա է պատճառը, որ թաիլանդացին վստահ է, որ իր ընկերուհին այժմ ապրում է հենց այս կոբրայի մարմնի մեջ։ Նա ոչ միայն ամուսնացավ կոբրայի հետ, այլ նաև մինչ օրս՝ 3 տարի անց անգամ, նա ապրում է կոբրայի հետ, նրա հետ մարզվում, հաց ուտում, ազատ ժամանակ անցկացնում և այլն։ 

Հետաքրքրական է, որ այս արտասովոր պատմությանն անդրադարձան մի շարք հայտնի պարբերականներ, որոնք նշում էին, որ սա իսկական սիրո ակնհայտ դրսևորում է, սակայն ընթերցողները չէին էլ հավատում այս պատմությանը։ Որոշ ընթերցողներ նշում էին, որ տղան ուղղակի ուզում է հայտնի դառնալ կամ իր տանը կոբրա է պահում և այժմ ուզում է նրան ներկայացնել որպես իր կին։ 

Բայց քանի որ տարիներ անց նրա կյանքում ոչինչ չի փոխվել, այժմ դժվար կլինի այս պատմությունը կեղծ որակել։ Հոգեբանները նշում են, որ երբ մարդը շատ է սիրում մեկին ու կորցնում է նրան, նա փորձում է իր կյանքում մխիթարանքի աղբյուրներ գտնել։ 

Այս տղան իր մխիթարությունը փորձում է գտնել նրա մեջ, որ հավատում է, թե իր սիրելին շարունակում է ապրել ուղղակի ուրիշի մարմնում։ Իհարկե, ցավալի է, որ մարդ այդպես էլ չի կարողանում համակերպվել իր սարսափելի վշտի հետ և սկսում է կործանել իր կյանքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել