ԱՄՆ խուլ բնակիչ Յարոսլավ Սուրիսը դատի է տվել Pornhub կայքին՝ շատ տեսանյութերում թաքնված սուբտիտրերի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդել է TMZ-ն:

Ըստ Սուրիսի՝ կայքի նման քաղաքականությունը խախտում է նրա իրավունքները և հակասում է երկրի դաշնային օրենքին, մասնավորապես՝ սահմանափակ հնարավորություններով ԱՄՆ քաղաքացիների մասին օրենքին, որն ուժի մեջ է մտել 1990 թ.-ից: Տղամարդը բացատրել է, որ կայքում օգտվում է պրեմիում-օգտահաշվից և չի կարողանում հասկանալ շատ տեսանյութերի երկխոսությունները, քանի որ դրանցում սուբտիտրեր չկան:

Սուրիսը պահանջել է տեսանյութերում սուբտիտրեր ավելացնել, ինչպես նաև փոխհատուցում: Նրա կողմից ներկայացված գումարի չափը հայտնի չէ: Pornhub-ի փոխնախագահ Քորի Փրայսը մեկնաբանել է հայցը, նշելով, որ սովորաբար ընկերությունը նման բան չի անում: Ըստ Փրայսի, կայքն ունի սուբտիտրերով տեսանյութերի հատուկ բաժին, որտեղ 410 տեսահոլովակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել