Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս է հայտնել, որ Մադրիդի «Աթլետիկոն», ում հետ նրանք մրցելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, ձեռք չեն բերի Էդինսոն Կավանիին։

«Կարծում եմ՝ Մորատան ու Ժոաու Ֆելիշը մեծ վտանգ են արդեն։ Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա կարծում եմ, որ նա չի ապաքինվի մինչ հանդիպմանը, բայց ամեն ինչ հնարավոր է։ «Աթլետիկոյի» հարձակման գիծը առանց այդ էլ լավն է։ Հուսով եմ՝ Կավանիին ձեռք չեն բերի։

Մենք դեռևս չենք սկսել խորապես ուսումնասիրել «Աթլետիկոյի» խաղը, բայց կարող եմ ասել, որ ես տեսել եմ նրանց խաղը բազմաթիվ անգամ»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել