Դարերի ընթացքում սովորությունները և նորաձևութուննեը փոխվում են։ Մեր նախնիները մի ժամանակ անում էին բաներ, ինչն այսօր շատերիս համար անհասկանալի է։ Ներկայացնում ենք 5 այդպիսի տարօրինակ բան։

Առաջին պատշգամբները կառուցվել են ռազմական նպատակներով

11-րդ դարում պատշգամբները նետաձիգների համար որպես թաքստոց էին ծառայում. Այդտեղ նրանք կարող էին ավելի լավ նշան բռնել և ունեին ավելի մեծ տեսադաշտ։ Միևնույն ժամանակ նրանք բավականին լավ պաշտպանված էին այդ պատշգամբներում։

Կոճակները օգտագործվում էին որպես զարդարանք

Հին ժամանակներում կոճակները համարվում էին հագուստի զարդարանք և պատրաստվում էին քարերից։ Ժամանակակից կոճակների առաջին նախատիպերը ստեղծվել են ավելի քան 2000 տարի առաջ։

Միայն թագավորական ընտանիքի անդամները կարող էին անձրևանոց օգտագործել

Անձրևանոցը ստեղծվել է Ք. ա. 11-րդ դարում Չինաստանում և Եգիպտոսում՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։ Երկու երկրներում էլ այն իշխանության խորհրդանիշ էր համարվում, այդ պատճառով միայն թագավորական ընտանիքի անդամները կարող էին օգտագործել այն։ Հետաքրքիր է, որ  այն ժամանակ անձրևանոցը կշռում էր մոտավորապես 1.8 կգ, իսկ նրա երկարությունը հասնում էր 150 սմ-ի։

Համարվում էր, որ պատառաքաղը ստեղծել է սատանան

Պատառաքաղ առաջին անգամ օգտագործել են Բյուզանդիայում 11-րդ դարում։ Սկզբում այն ուներ 2 սույր ծայր, որի օգնությամբ ծակում էին սնունդը։ Սակայն ավելի վաղ այդ առարկան համարում էին սատանայի զենք, այդ պատճառով պատառաքաղ օգտագործելը խստիվ արգելվում էր։

Օրինակ՝ բյուզանդական արքայադուստրը Վենետիկի հոգևորականության կողմից խիստ քննադատության էր ենթարկվել, քանի որ պատառաքաղ էր օգտագործել։ Նրանց կարծիքով աղջիկը պատառաքաղի փոխարեն կարող էր օգտագործել իր մատները, որոնք «Աստծո կողմից տրված բնական պատառաքաղներ են»։ Սակայն շատ կարճ ժամանակահատվածում պատառաքաղները դարձան արիստոկրատական կենսակերպի անբաժան մասը այն դեպքում, որ աղքատները շարունակում էին ուտել ձեռքերով։

Բոլոր զուգարաններում պարաններ էին կախված, որոնք նախատեսված չէին ջրի համար

Առաջին հասարակական զուգարանները իրենցից ներկայացնում էին բաց տարածություններ։ Սովորաբար նրանք պատուհաններ չէին ունենում, այդ պատճառով մթությունը որոշակի գաղտնիություն էր ապահովում։ Միևնույն ժամանակ զուգարանները բաժանված չէին տղաների և աղջիկների համար. երկու սեռի ներկայացուցիչներն էլ միաժամանակ կարող էին գտնվել այդ տարածքում։

Յուրաքանչյուր նստատեղի մոտ կախված էր ամուր պարան, սակայն այն նախատեսված չէր ջրի համար։ Այդ պարանի օգնությամբ մարդիկ (սովորաբար հարբած տղամարդիկ), որոնք անզգուշության պատճառով ընկել էին փոսը, կարող էին ինքնուրույն դուրս գալ այնտեղից։ Հակառակ դեպքում նրանք կարող էին երկար ժամանակ մնալ այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել