Tert.am-ը գրում է.

Ինձ համար խոսքի ազատությունը որևէ կերպ չպետք է ունենա այլընտրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»:

«Իշխանությունները բարձրաձայնում են այն մասին, որ երբևէ այնքան ազատ չի եղել մամուլը, որքան սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո է։ Եվ եթե այդպես է,  ապա բոլոր համապատասխան ենթակառուցվածքները պետք է ապահովված լինեն այս փաստը ապահովելու համար»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Մասնավորապես, վարչապետի մտահոգությունների, որակումների վերաբերյալ, պատգամավորն ասաց, թե կարծում է, որ շատ ավելի արդարացի կլինի, որպեսզի անվական հնչեցվի կոնկրետ փաստեր և համապատասխան փաստերը տրամադրվեն համապատասխան ատյաններին` այդ մասով քննություն իրականացնելու համար:

«Իսկ մնացած բոլոր դեպքում զանգվածային լրատվամիջոցները իրենք են որոշում իրենց քաղաքականությունը` իրենց բազմակարծության ապահովման, հեռուստաընկերությունների այլ տեսակների գործունեության բնականոն հունը ապահովելու մասով»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք սա արձագանքն է վարչապետին ուղղված քննադատություններին, նա ասաց, որ թեև նման գնահատական չի կարող տալ, սակայն կարծում է, որ երկրի ներքին և արտաքին քաղաքական բևեռում մենք ունենք այնպիսի չլուծված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պետք է հրատապության ռեժիմով որոշումներ և գործողություններ կայացվեն:

«Ես կարծում եմ, որ այս հարցը դեռևս ամենավերջիններից մեկը պետք է լինի, որ գործադիրի նիստին քննության առարկա պետք է դարձնել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել