Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր Ֆիլիպիններում չորս քաղաքի փակման մասին:

Ինչպես հայտարարել է տարերային աղետների կառավարման ու դրանց հետեւանքների նվազեցման տեղական կառույցի ղեկավար Լիտո Կաստրոն, հունվարի 17-ին տեղի բոլոր բնակիչներին, որոնք ապրում են 14 կիլոմետր շառավղով վտանգի գոտում, արգելվել է վերադառնալ իրենց տներ:

Կաստրոն հունվարի 17-ին ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն ավելի քան 66 հազար մարդ տեղավորվել է 283 տարհանման կենտրոնում: Հունվարի 12-ին Թաալ հրաբուխն արտանետել է մոխրասյուն, որի բարձրությունը հասել է մեկ կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի մակարդակը մինչեւ չորրորդ է բարձրացրել հինգբալանի սանդղակում եւ հանձնարարել է ամբողջական տարհանում իրականացնել հրաբխի հարակից տարածքներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել