Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Լսած կլինեք՝ սորոսական հիմնարկները, այդ թվում՝ սորոսական մեդիաբիզնեսները Հայաստանում կառավարության որոշմամբ հարկային արտոնություն են ստացել: Բազմահազար հայաստանցիներ ցավ են ապրում, երբ տեսնում են Ձեր անձի հանդեպ կատարվող այս ճչացող անարդարությունը: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ քաղաքացի Ջորջ Սորոսը Հայաստանում հարկային արտոնություն ստանա, իսկ ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանկյանն՝ իր «Կավատ» սուրճի բիզնեսով, չստանա: Ինչո՞ւ է նման խտրական վերաբերմուք դրսևորվում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շահառուների հանդեպ: Չէ՞ որ հեղափոխության մի փայատեր Դուք եք՝ Ձեր «Կավատ» սուրճի բիզնեսով, մի փայատեր էլ Ջորջ Սորոսն է՝ իր բազմապրոֆիլ բիզնեսներով: Որտե՞ղ է արդարությունը: Ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ չեք աղմկում: Ի՞նչ վատ կլիներ, որ կառավարությունը «Կավատին» նույնպես հարկային արտոնություն տար, Դուք էլ այդ խնայված գումարներով ի վերջո կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված Ձեր հայտնի խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել