Factor.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը կանցկացնեն մինչև հունվարի վերջ: Ադրբեջանական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ հանդիպման վայրն ու օրը հստակեցվում են:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են այդ հանդիպման անցկացման հարցում՝ վստահություն հայտնելով, որ վաղ թե ուշ բանակցություններն արդյունք կտան:

Նա նաև հավելել է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել