Հազը շատ տհաճ երևույթ է, հատկապես անընդհատ կրկնվողը։

Երբեմն նույնիսկ թանկարժեք դեղամիջոցները չեն կարողանում դադարեցնել այն։ 

Սակայն կա մի բնական բաղադրատոմս, որը ոչ միայն կազատի հազից, նաև կմաքրի բրոնխները՝ թույլ չտալով հազի կրկնվելը։ Այդ հարցում մեզ կօգնեն իմբիրը, մեղրը և, իհարկե, կիտրոնը։ 

Կես թեյի գդալ աղացած իմբիրը լցրեք եռացրած ջրի մեջ և միանգամից վրան մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ճզմեք կամ մեկ կտոր կիտրոն գցեք ջրի մեջ։   

Երբ ջուրը հովանա, կես թեյի գդալ մեղր լցրեք ջրի մեջ, խառնեք այն։

Խմեք գոլ վիճակում օրը 3 անգամ։ Ժամ առ ժամ կզգաք այս հրաշալի ըմպելիքի արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել