Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Սահմանադրական դատարանի մասին արված հայտարարության և ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունների մասին զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի հետ:

-Տիկի՛ն Վարդանյան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ են հավաքագրվում իրավապահ մարմիններում, որպեսզի նրանց ճնշեն ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը: Ի՞նչ է սա ենթադրում, և այդ ամենը կանխելու մեխանիզմ կա՞, թե՞ ոչ:

-Կարելի է այդ տեղեկություններին հավատալ, կարելի է՝ ոչ, բայց այն, որ իշխանությունները որդեգրել են ՍԴ գործող դատավորներից ազատվելու և վերջիններիս յուրայիններով փոխարինելու քաղաքականություն, ակնհայտ է։ Եվ այս պարագայում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում ՍԴ այն դատավորների համար, որոնցից ցանկանում են ազատվել, վաղաժամ կենսաթոշակի հնարավորություն նախատեսելը, օրենքն ընդունելուց անմիջապես հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք առաջադրելը, նրա մերձավորների նկատմամբ քրեական գործի հարուցումը չեն բացառում ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ իրավապահ մարմիններին տրված հանձնարարությունների վերաբերյալ տեղեկատվության հավանականությունը։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները առաջնորդվում են ռեպրեսիվ գործիքակազմով՝ ՍԴ ազդեցությունից դուրս գտնվող  դատավորներից ազատվելու և կառավարելի անձերով ՍԴ ձևավորման համար։ Այս պարագայում պետք է ակնկալել ՍԴ դատավորների արժանապատիվ արձագանք, հավատարմություն իրենց առաքելությանը և անձնական բարձր որակներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել