Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով:

Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ եթե նա արդեն մի քանի տարի ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին:

Իսկ ո՞վ կարող է լինել տղամարդու անցյալից այն կինը, ում այդպես էլ նա չի կարողանում մոռանալ:

Իհարկե, տարբերակները բազմաթիվ կարող են լինել, սակայն շատ հավանական է, որ ձեր տղամարդը ոչ մի կերպ չի կարող մոռանալ ստորև նշվող 3 կանանցից որևէ մեկին:

1. Նրա առաջին սերը

Խոստովանեք, որ դուք էլ եք ժամանակ առ ժամանակ հիշում այն հմայիչ երիտասարդին, ում սիրահարված եք եղել վաղ պատանեկության շրջանում: Շատ քչերը կարող են իսկապես մոռանալ իրենց առաջին սերը, այդ ժամանակվա զգացմունքներն ու զգացողությունները: Ընդ որում, կապ չունի՝ այդ սերը փոխադա՞րձ է եղել, թե՞ անպատասխան: Նույն կերպ էլ և ձեր տղամարդը դժվար թե ամբողջությամբ իր գլխից հանած լինի նրան, ում կողքին նա իրեն այլ տեսանկյունից է նայել:

Չէ՞ որ հենց նրա հետ է նա անսպասելիորեն հասկացել, որ կինը կարող է փոխել իր ողջ կյանքը: Առաջին սերն ամենամաքուր և միամիտ զգացմունքն է: Եվ եթե անգամ պատանեկան հույսերն ու երազանքները չեն իրականացել ինչ-ինչ պատճառներով, ոչ մի տղամարդ երբեք չի մոռանա իր առաջին սիրո մասին: Նա միշտ կհիշի, որ հենց այդ աղջիկն է իր մեջ արթնացրել ամենալուսավոր և նուրբ զգացմունքները: Ինչպե՞ս կարելի է մոռանալ նրան, ում ժպիտի համար անգամ տղամարդը պատրաստ է եղել սարեր շուռ տալ ու գետերի հունը փոխել:

2. Անհասանելի կինը

Միգուցե տղամարդն այդ կնոջն ավելի քիչ է սիրել, քան մյուսներին, հնարավոր է, որ ընդհանրապես չի էլ սիրել, սակայն դրա փոխարեն նա կրքոտ կերպով ցանկացել է այդ կնոջը, երազել, որ այդ շքեղ կինը գոնե մեկ անգամ իրենը լինի: Հանուն դրա նա պատրաստ է եղել գնալ անհավանական անմիտ քայլերի, միգուցե նաև՝ մեծ գումարներ ծախսել, բայց նա, միևնույն է, մերժել է նրան: Այդպիսի կինը խիստ կպչում է տղամարդու ինքնասիրությանը: Հենց դա էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ այդ կինը մեկընդմիշտ մնա ձեր տղամարդու հիշողության մեջ:

3. Այն կինը, ում նա կորցրել է

Շատ հաճախ տղամարդը գիտակցում է, թե որքան շատ է նա գնահատում ու սիրում կնոջը, երբ վերջինս այլևս նրա կողքին չէ: Մի անգամ նա հեռացավ, ու պարզվեց, որ իր կյանքն այլևս իմաստ չունի ու կորցրել է նախկին հմայքը: Այդպիսի կորստից հետո տղամարդը սկսում է գիտակցել իր սխալները, ընդունել ու խոստովանել, որ նրա հետ քիչ ժամանակ է անցկացրել, նեղացրել է իր վերաբերմունքով ու արարքներով: Միայն այդ ժամանակ է նա հասկանում, որ չի կարողացել իսկապես գնահատել այդ կնոջ հոգատարությունը, սերն ու ջերմությունը: Բայց վերադարձնել ոչինչ այլևս հնարավոր չէ: Չափազանց ուշ է: Նա ընդմիշտ է գնացել:

Անգամ եթե որոշ ժամանակ անց տղամարդն այլ կնոջ սիրի, նա մեկընդմիշտ կհիշի նրան, ով իրեն սովորեցրել է իրական սերը ճանաչել, ճիշտ է, միայն նրա հեռանալուց հետո: Իհարկե, ցանկացած կնոջ էլ հաճելի է գիտակցել, որ ինքն անջնջելի հետք է թողել տղամարդու հոգում, որ վերջինս հիշելու է իրեն իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ինչո՞ւ մտածել նրա մասին, թե ինչ զգացմունքներով ու մտքերով է ձեզ հիշում ձեր նախկին տղամարդը: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչ է զգում ձեր նկատմամբ նա, ում դուք սիրում եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել