Կոչ, հորդոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին

Ժողովուրդ, Գեներալ Մանվելը էսօր էս վատ օրին ա հասել, որովհետև ժամանակին դուք էդ իշխանական մանր-մունր տասովչիկներին և մյուս կողմից էլ դավաճաններին հակադրություն ցույց չտվեցիք: Էդ մարդը լավ-վատ ձեր համար արել ա երևի անհնարինը, իսկ դուք չկարողացաք էդ մարդու նախնական կալանքից ազատ լինելու ընթացքում «բոյ տաք», որ ինքը մնա ազատության մեջ ու գոնե բանտում չմեռնի: Հիմա էդ մարդուն մահամերձ վիճակում ՍՏԻՊՎԱԾ բաց են թողել, որ բանտում չմեռնի, ու նորից դուք անելիք ունեք:

Էլի մանրապճեղները ակտիվացել են ու դա արել են, որովհետև վստահ են, որ Մանվելն էլ կողքը մարդ չունի, ու հիմա ձեր հերթն ա ցույց տալու՝ ձեր մեջ գոնե էդ մարդու նկատմամբ երախտագիտության նշույլ մնացել ա, թե չէ: Հիմա, եթե նորից թողեցիք, որ իշխանության մանրապճեղ տասովչիկները Մանվելին բերդ ուղարկեն կամ, ասենք, սպանեն, ուրեմն՝ վաղը-մյուս օրը ոչ մեկից ոչինչ չպահանջեք: Ես ձեր իմանալու համար նաև ասել եմ, թե ով է «նկարել» Մանվելի «տուշոնկեքի վիդեոն», էդ անուն-ազգանունն էլ մի մոռացեք, բայց հանկարծ էս շրջանում էդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեք: Հիշեք՝ էս պահին ձեր մահամերձ ընկերոջը պետք ա կարողանաք գոնե պաշտպանել փողոցում:

Հ.Գ. Երբեք Մանվել Գրիգորյանի կողմնակից չեմ եղել ու հիմա էլ չեմ, բայց էդ մարդուն ողջ-ողջ սպանում են Նիկոլն ու իրա մոնտաժնիկները, ու էս գրառումը չանելը իմ համար անսկզբունքայնության դրսևորում կլիներ: Առողջություն եմ մաղթում գեներալ Գրիգորյանին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել