Tert.am-ը գրում է.

Իշխանությունը կեղծ օրակարգ է ձևավորում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարևորագույն հարցերից: Այդ օրակարգի մասն էին կազմում՝ Մարիամ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երկխոսությունը, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը քննիչի հետ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվատ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ ԱԱԾ նախկին տնօրենը շատ լավ հասկանում էր, որ պաշտոնը թողնելուց հետո որոշակի ռիսկերի է բախվելու:

Հաղորդման մյուս հյուրի՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ ձերբակալությունների շոուներն այլևս արդյունավետ չեն. «Նիկոլ Փաշինյանը կամ պետք է իրեն ձերբակալի, կամ էլ Աննա Հակոբյանին, որպեսզի էֆեկտիվ շոու լինի»:

Հոգեբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելն ու քննիչի հետ լուսանկար հրապարակելն այդ շոուի մասն էր:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի ու Մարիամ Փաշինյանի երկխոսությանը՝ Միհրդատ Մադաթյանն ասել է, որ Վանեցյանն այսօր չի խոսում, որովհետև իր՝ սպայի պատիվը թույլ չի տալիս. «Նիկոլ Փաշինյանը դրդում է, որ Արթուր Վանեցյանը խոսի, բայց քանի որ Վանեցյանն առաջնորդվում է պետության շահերով, դրա համար իրեն թույլ չի տալիս խոսել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել