Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործով քննչական գործողությունների, բողոքների և այլ հարցերի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց նրա պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, հաշվի առնելով այն, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահն է, արդյոք նախաքննական մարմնի հետ համաձայնեցվո՞ւմ են քննչական գործողությունների իրականացման ընթացակարգը, այս հարցում պայմանավորվածությունները պահպանվո՞ւմ են։

-Մեր գնահատմամբ ինչ-որ չի ստացվում աշխատել Հատուկ քննչական ծառայության քննիչի հետ։ Օրինակ, հրավիրվում ենք քննչական գործողության, համապատասխան հիմքերով տվյալ քննչական գործողությունը հետաձգվում է և այդ ժամանակ հայտնում ենք, թե կոնկրետ երբ կարող ենք ներկայանալ քննչական գործողության՝ ՀՔԾ-ում և որ ժամերին կոնկրետ զբաղվածություն ունենք, թե՛ մենք, թե՛ պարոն Թովմասյանը, մանավանդ որ նա, ի վերջո, պետք է նաև ապահովի ՍԴ-ի բնականոն գործունեությունը։

Հիմա անցնում է շատ կարճ ժամանակ և մեզ ծանուցում են, որ հենց կոնկրետ այն օրը, որի վերաբերյալ ասել ենք, որ այլ զբաղվածություն ունենք, հենց այդ օրը կանչում են քննչական գործողության։

-Իսկ ո՞րն է այդպես անելու նպատակը։

-Չգիտեմ, գուցե ինքնադրսևորման ձև է, կամ վարույթն իրականացնող մարմինը կոնկրետ քննիչը փորձում է... ակնհայտ է, որ կոնկրետ այդ որոշումները՝ ոչ հարմար ժամերին կանչելու վերաբերյալ, չեն կայացվում ՀՔԾ քննիչի կողմից, դա ընդհանուր դիրքորոշում է ՀՔԾ-ի կողմից, խոչընդոտներ ստեղծել, որպեսզի այս քրեական գործը քննվի։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչ միտումով են դա դրդված կատարում։ Ցայտուն օրինակ. քննչական գործողությունն ընդհատվում է, մենք նշում ենք, որ այդ քննչական գործողությունը սկսելու համար ամեն մեկս ունենք մեր ծանրաբեռնվածությունը։ Անցնում է մի երկու-երեք ժամ, ստանում ենք ծանուցագիր, որ հենց այդ անհարմար պահին պետք է իրականացվի քննչական գործողություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել