Tert.am-ը գրում է.

Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանություններն արդեն լուծել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր և ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ անցկացրած հանդիպմանը։ Նա նշեց, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր։

Հարցին, թե այս պահին մայրաքաղաքի հետ կապված ո՞ր խնդիր է վարչապետի հիմնական մտահոգությունը, Հայկ Մարությանը պատասխանեց, որ ճիշտ կլինի՝ հարցը հենց վարչապետին ուղղել։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալուց նշեց, որ շտապում է, և չխոսեց լրագրողների հետ:

«Այս պահին մենք ավելի շատ ոչ թե խնդիրներ էինք քննարկում, այլ  արձանագրում էինք  խնդիրների լուծման ճանապարհները։ Կան հրատապ խնդիրներ, որոնք այս պահին արդեն լուծման ընթացքում են։ Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները»,- ասաց Մարությանը և հավելեց, որ Երևանն ինքնուրույն ի զորու չէ լուծել այդ խնդիրները։

Նա նշեց, որ քննարկվում էր խնդիրների լուծման համար կառավարության օգնության մասին, որն այս պահին կա, և քննարկվում էր, թե ինչպես անել, որ փոխհամագործակցությունը ավելանա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել