Tert.am-ը գրում է.

ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններում ՀՀ իշխանությունների քայլերից հստակ պարզ է դառնում՝ իշխանությունները չունեն ո՛չ ռազմավարություն, ո՛չ հայեցակարգ։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ 

«Օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարարը Բրատիսլավայում հայտարարություն է անում, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, սակայն Արցախը, Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է և՛ 1991-ի, և՛ 2006-ի հանրաքվեներով, և՛ 2017-ի սահմանադրության հանրաքվեով։ ՀՀ իշխանությունների կողմից այս ամենի անտեսումը ցույց է տալիս, որ նրանք Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում»,– ասաց Մանոյանը՝ նշելով, որ վարչապետն Արցախի հարցի վերաբերյալ պարբերաբար անում է իրարամերժ հայտարարություններ, որոնք թուլացնում են ՀՀ դիրքերը միջազգային ասպարեզում։

«Վարչապետը նշում է, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, սակայն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները միակարծիք են Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Սրանից բացի, ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հրապարակից հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այս ամենից պարզ է՝ չկա ռազմավարություն, տեսլական, հայեցակարգ և սա մենք չենք ասում, սա պարզ է իշխանությունների գործողություններից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել